«Բալիկներ, որ մեր կարիքն ունեն»․ խնամատարությունը Հայաստանում

Խնամատարությունը Հայաստանում ավելի քան 16 տարվա պատմություն ունի։ 2019-ից կառավարությունը դրամական միջոցներ է տրամադրում այն ընտանիքներին, որոնք ժամանակավորապես իրենց խնամքի տակ են վերցրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների։ Լավագույն ցուցանիշն, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, 2023 թվականին է եղել։ Շուրջ 155 երեխա նախորդ տարի իր իրավունքներն իրացրել է ընտանեկան միջավայրում և որպես հոգեզավակ խնամք ստացել խնամատար ընտանիքում։

Մեկնաբանել