Փետրվարի 24-ին մահացած զինծառայողի գործով կալանավորվել է ծառայակիցը

Փետրվարի 24-ին մահացած զինծառայող Ավագ Զաքարյանի գործով կալանավորվել է նրա ծառայակիցը, հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ա․ Զաքարյանի միջև։ Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում։ Ստացած հրազենային վիրավորումից զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Ա․ Զաքարյանը մահացել է»,- տեղեկացնում է Կոմիտեն։

2023-ի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող:

Մեկնաբանել