Երևանի նվազող կանաչն ու թղթի վրա մնացած ծառերը

Երևանը վաղուց կորցրել է այն կանաչ ֆոնդը, որ ուներ մի քանի տասնյակ տարի առաջ։ Ներկայում քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներից մնացել է 850 հա կամ Երևանի ընդհանուր մակերեսի 3,6%-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներով՝ մեկ շնչին անհրաժեշտ է առնվազն 9 քմ կանաչ տարածք։ 1990-ին Երևանում մեկ շնչին բաժին է հասել շուրջ 8,5 քմ կանաչ տարածք։ Ներկայում Երևանում մեկ շնչին բաժին է ընկնում, լավագույն դեպքում, 7,5 քմ կանաչ տարածք, իսկ Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին՝ ընդամենը 3 քմ։

Մեկնաբանել