Ադրբեջանցի երկու զինծառայող Տեղի հատվածում անցել է սահմանը, մեկը գերեվարվել է

Այսօր՝ փետրվարի 28-ին, երկու ադրբեջանցի զինծառայող Տեղ գյուղի հատվածում անցել է սահմանը։ ՍիվիլՆեթի Գորիսի թղթակիցը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ նրանցից մեկը գերեվարվել է, մյուսը դիմել է փախուստի։

Գերեվարված ադրբեջանցին այս պահին Գորիսում է։

Պաշտպանության նախարարությունը դեռ տեղեկություններ չի հաղորդել դեպքի վերաբերյալ։

Դեպքի վերաբերյալ գրառում է կատարել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հաղորդելով, որ եղանակային վատ պայմանների պատճառով ադրբեջանցի զինծառայող է մոլորվել, նրան որոնում են։

Մեկնաբանել