Երևանի թիվ 130 դպրոցում՝ անկայուն իրավիճակ․ ինչ են ասում ծնողներն ու տնօրենը

Արդեն մի քանի օր է՝ Երևանի թիվ 130 դպրոցում լարված մթնոլորտ է։ Ծնողները հավաքվում են դպրոցի բակում, ստորագրահավաք կազմակերպում և պահանջում տնօրենի հրաժարականը։ Ծնողների համար կասկածելի է, թե ինչու են երեք փոխտնօրենները միասին որոշել լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնել։ Դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը շուրջ մեկ տարի է՝ տնօրինում է դպրոցը։ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներքին խնդիրներ կան, փորձում են կարգավորել։

Մեկնաբանել