Կան արցախցիներ, որոնք չեն կարողանում օգտվել բնակվարձի աջակցությունից, քանի որ Հայաստանում ունեն սեփականություն։ Չիչյանների ընտանիքը Վայոց Ձորի Մոզրով գյուղում ունի տուն, որը բնակելի չէ։ Ընտանիքը վարձով բնակվում է Արարատի մարզի Եղեգնավան գյուղում, բայց վարձի համար նախատեսված քառասուն հազարական դրամ աջակցությունից չեն կարողանում օգտվել, գույքից հրաժարվել էլ չեն կարող, քանի որ դա մեծ գումարներ է պահանջում։ ՍիվիլՆեթն այցելեց Մոզրով գյուղ և նկարահանեց այն տունը, որի պատճառով ընտանիքը զրկվում է աջակցությունից։
-
Ադրբեջանը «կտրականապես» մերժել է ՀՀ վարչապետի գրասենյակի հայտարարությունն ու առաջարկները
Ադրբեջանը «կտրականապես» մերժել է Հայաստանի վարչապետի գրասենյակի այսօրվա հայտարարությունը, որը, ըստ այդ երկրի ԱԳՆ-ի, «խեղաթյուրում է սահմանային շրջաններում իրականությունը և փաստերը»։ Պաշտոնական Բաքուն՝ ի դեմս ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի, «կայունության անհրաժեշտ նախապայման» է համարել «հրաձգության և հայ զինվորականների ակնհայտ սադրանքների դադարեցումը», որոնք իբր ֆիքսվել են տեսախցիկներով և որոնց մասին իբր հայկական կողմը ծանուցվել է։ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է «բարի կամքի դրսևորում» և «անհիմն» է որակում Երևանի «վերացական և գործնականում անհնարին առաջարկները»։ «Եթե Հայաստանի կառավարությունը, ինչպես հայտարարում է վարչապետի գրասենյակը, առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ապա այն պետք է բացատրի, թե ինչպես է այդ օրակարգին նպաստում զանգվածային ռազմականացումը, ներառյալ հարձակողական զինատեսակների տեղակայումը […]
-
Ոսկեղեն, անշարժ գույք, մեքենաներ և 58 ֆիլիպինյան պեսո. Գյումրիի քաղաքապետի
Գևորգ Թոսունյան Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ քաղաքում, մարտի 30-ին կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ։ ՍիվիլՆեթը վերլուծել է քաղաքապետի թեկնածուների հայտարարագրերն ու պարզել՝ ով է նրանցից ամենահարուստը։ Մարտուն Գրիգորյան՝ ամենահարուստ թեկնածուն Գյումրիում քաղաքապետի թեկնածուներից ամենահարուստը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն է։ Նա ունի 190 մլն դրամ և 20 հազար դոլար։ Գրիգորյանը նաև հայտարարագրել է բնակելի տուն, հողամասեր Գյումրիում և բնակարաններ Երևանում։ Կարեն Սիմոնյան՝ «Մայր Հայաստանի» գործարարը Գրիգորյանին զիջում է «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանը։ 39-ամյա գործարարն իր միջոցներից միայն մեկ միլիոն դրամն է անկանխիկ պահում, մնացածը՝ կանխիկ։ Ընդհանուր […]
-
Ուղեվարձը չվճարելու տուգանքի օրինագիծն ու անպատասխան հարցերը
Իրավական ակտերի նախագծերի e-draft.am հարթակում քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ, ըստ որի՝ Երևանում ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղևորները կենթարկվեն տուգանքի 15,000 դրամի չափով։ Արտոնություն ունեցող անձի փոխարեն այլ անձի երթևեկելու դեպքում տուգանքը կկազմի 18,000 դրամ։
-
Մեդիա, քարոզչություն, ճգնաժամ. ո՞վ կհաղթի «Ազատության» բացակայությունից
«Ազատություն» ռադիոկայանի փակումը հարված է հայաստանյան մեդիադաշտին և սրում է անկախության և բազմակարծության հետ կապված մտահոգությունները։ «Հետք» մեդիա գործարանի ղեկավար Հարություն Մանսուրյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում վերլուծում է, թե ինչպես կփոխվեն քաղաքական ուժերի միջև տեղեկատվական պայքարի կանոնները, և արդյոք տեղական լրատվամիջոցները կարող են լրացնել առաջացած բացը։
-
Ադրբեջանի կողմից փաստական տվյալ չկա և չի կարող լինել․ ՔՊ-ն՝
Մենք ադրբեջանական կողմից ակնկալում ենք որոշակի փաստական տվյալներ ստանալ՝ ուսումնասիրելու համար, թե հայկական կողմից նման խախտումներ եղել են, թե ոչ․ մարտի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններին։ «Ադրբեջանի կողմից որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, որովհետև այդպիսիք չեն էլ կարող լինել։ Մենք ևս մեկ անգամ պետք է հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ երկկողմ խոսակցություններում ոչ մեկ անգամ առաջարկել ենք մեխանիզմ, որով մենք կվերահսկենք սահմանին իրավիճակի և հրադադարի հնարավոր խախտումները, որևէ արձագանք Ադրբեջանի կողմից չենք ստանում»,- ասաց Հովհաննիսյանը։ Ըստ պատգամավորի՝ համաձայնեցված խաղաղության պայմանագրի համատեքստում «է՛լ ավելի անհասկանալի է դառնում Ադրբեջանի […]
-
Ինչ հարց է լուծում Բաքուն ապատեղեկատվության տարածմամբ. փորձագետների կարծիքները
Սիրանուշ Ադամյան Մարտի 16-ից սկսած՝ ադրբեջանական կողմը յոթ անգամ տեղեկատվություն է տարածել, թե իբր Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունները։ Քաղաքական մեկնաբանների խոսքերով՝ Բաքուն զիջումների ակնկալիքով ճնշում է գործադրում Հայաստանի վրա։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր բոլոր հերքումներում շեշտում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ 2024-ի հունիսին վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության […]
-
Նոր Սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղությանը միտված հարաբերություններին․ նախարար
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վստահեցնում է, որ նոր Սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղության պայմանագրին ու խաղաղությանը միտված հարաբերություններին։ «Մենք մեր վարքագիծը և գործելաոճը ցանկացած դեպքում պետք է կառուցենք այնպես, որպեսզի մեր երկրում հաստատվի խաղաղությունը և զարգանա անվտանգային միջավայր»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարարը։ Նախարարը հրաժարվել է մանրամասներ հաղորդել Սահմանադրության մշակվող տեքստի վերաբերյալ, քանի դեռ այն հրապարակված չէ։ Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ է ենթադրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։ «Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինելուն պես հրապարակվելու է, շրջանառվելու է, դրվելու է հանրային քննարկման։ Այս պահի դրությամբ դեռ պատրաստի պրոդուկտ չունենք, […]