«Հաղթանակը նվիրել եմ զոհված եղբորս՝ Տարոն Անդրեասյանին»․ Եվրոպայի չեմպիոն

Փետրվարի 12-19-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ազատ ոճի ըմբիշ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Սա 24-ամյա մարզիկի առաջին ոսկին է։ Արմանի հաջորդ նպատակը Աշխարհի առաջնության չեմպիոնությունն է։ Արմանն ասում է՝ հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զարմիկին՝ Տարոն Անդրեասյանին։

Մեկնաբանել