Ռադամել Ֆալկաոն նկարահանվել է խաղի գովազդում

Մադրիդի «Ատլետիկոյի» առաջատար Ռադամել Ֆալկաոն նկարահանվել է REAL FOOTBALL 2013 գովազդային հոլովակում, որը նոր տարբերակ է թողարկել iPhone/iPad-երի և Android համակարգի համար։

Այս խաղը շատ հայտնի է ֆուտբոլասերների շրջանում։ Նախորդ տարի այն ներբեռնվել է 17 միլիոն անգամ։ Նոր թողարկված խաղում Ֆալկաոն հանդես է գալիս ֆուտբոլիստի, ֆանի, մարզչի և ֆուտբոլային պատասխանատուի դերում։ Նախորդ 2 տարիների ընթացքում REAL FOOTBALL-ի դեմքը «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան էր։

Մեկնաբանել