Աշխարհում բնակչության 0,6-1 տոկոսն ունի ցելիակիա հիվանդությունը, որն առաջանում է, երբ դրա գենետիկ հակում ունեցող մարդիկ օգտագործում են գլյուտեն սպիտակուցը։ Շատ մարդիկ չունեն հիվանդությունը, սակայն ունեն գլյուտենի անհանդուրժողականություն։
Գլյուտեն են պարունակում հացահատիկները, մասնավորապես՝ ցորենը, գարին, տարեկանը, հաճարը, բլղուրը և դրանցով պատրաստված ուտեստներն ու խմիչքները, օրինակ՝ գարեջուրը կամ հացը։ Ցելիակիայի դեմ պայքարի միակ ձևն առանց գլյուտեն դիետան է ամբողջ կյանքի համար։
Ինչպե՞ս են սննդային այս սահմանփակումներով մարդիկ կազմակերպում իրենց առօրյան Երևանում, որո՞նք են գլյուտենի թաքնված աղբյուրները, ի՞նչ է պետք իմանալ հիվանդության մասին։