Միրզոյանն ու Ֆիդանը վերահաստատել են հարաբերությունների ամբողջական կարգավորման պատրաստակամությունը

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։

Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ը աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով։

Մեկնաբանել