Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց կալանքից։ Դատարանի որոշմամբ Տիրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինեց գրավով՝ 5 մլն դրամի չափով և բացակայելու արգելքով։
Խաչատրյանը կալանավորվել է հունվարի 15-ին՝ Արամուսում տեղի ունեցած կռվի և կրակոցների դեպքով։ Նրա նկատմամբ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։