Հայաստանը և Հունաստանը նոր լիցք կհաղորդեն ռազմատեխնիկական համագործակցությանը

Մարտի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ Հայաստանի ու Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։ Պապիկյանն ու Դենդիասը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ: Փետրվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Հունաստանում էր, … Continue reading Հայաստանը և Հունաստանը նոր լիցք կհաղորդեն ռազմատեխնիկական համագործակցությանը