Վարչապետի որոշումներով Արթուր Գասպարյանն ազատվել է Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է նույն ծառայության պետ։
ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը պաշտոնից ազատել էր 2023-ի սեպտեմբերին։ Այդ օրվանից ՊՊԾ ղեկավարի պարտականությունները կատարում էր տեղակալ Արթուր Գասպարյանը։