Գվարդիոլան հետաքրքրվա՞ծ չէ Միլանով

Մեքսիկացի պաշտպան Ռաֆա Մարկեսը հայտարարել է, որ Պեպ Գվարդիոլան հետաքրքրված չէ «Միլանում» աշխատելու հնարավոությամբ:

«Պեպի հետ մի քանի անգամ հանդիպել եմ, երբ նա Նյու-Յորքում էր: Վստահ եմ՝ նա շուտով կվերադառնա ֆուտբոլ և, ամենայն հավանականությամբ, կգլխավորի անգլիական ակումբ:
Նա հրաշալի մարզիչ կլիներ «Արսենալի» համար», – Մարկեսի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բարսելոնայում» 4 տարի աշխատելուց հետո այս մրցաշրջանում հանգստանում է: Հաջորդ ամռանից իսպանացի մասնագետը պատրաստվում է վերադառնալ աշխատանքի:

Մեկնաբանել