Գլխավոր Լրահոս

Լրացված․ Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հեռացվել Քանաքեռ-Զեյթուն բուժկենտրոնից

Լրացված․ Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հեռացվել Քանաքեռ-Զեյթուն բուժկենտրոնից

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Պարզաբանում   

Արտակ Հովհաննիսյանը մարտի 6-ին այցելել է Քանաքեռ-Զեյթուն բուժկենտրոն, որտեղ պարզել է, որ որդու՝ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակն ամրացվել է Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքի պատին մարտի 5-ի առավոտյան՝ փաստացի իր բարձրացրած աղմուկից հետո։ 

Փաստացի բաժանմունքի՝ այլ հարկ տեղափոխումից հետո ցուցանակը չէր փակցվել։ «Մեզ նոր տնօրենն ասաց, որ թյուրիմացություն է եղել, իրավիճակին չի տիրապետել այն ժամանակ, չի իմացել, որ անվանակոչված բաժանմունք է»,- լրագրողներին հայտնել են ծնողները։ 

Հովհաննիսյանները որդու նկարով վահանակը տեղափոխել և փակցրել են նախկին տեղում և ժամանակ են տվել բուժկենտրոնին, որպեսզի բաժանմունքն էլ վերադառնա նախկին հարկ։ 

------

Լրատվամիջոցներում մարտի 5-ին տարածվել է տեղեկություն, թե Քանաքեռ-Զեյթուն բուժկենտրոնի պատից հանել են հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը։ Տեղեկության աղբյուրը Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի  ֆեյսբուքյան գրառումն է, որում նա ահազանգել է, որ այցելել է բուժկենտրոնի Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունք, որն անվանակոչվել էր որդու անունով, սակայն տվյալ հարկում բացակայել է բաժանմունքը՝ հերոսի վահանակի հետ միասին։

Հովհաննիսյանը փորձել է աշխատակիցներից ճշտել է, թե ուր է տեղափոխվել բաժանմունքը՝ վահանակի հետ, սակայն չի հաջողվել։ 

Այս տեղեկությունը՝ մոլորեցնող վերնագրերով տարածել են Sputnik Armenia, news.am, Tert.am, 7or.am և այլ լրատվականներ, որոնք չեն կապվել ԲԿ-ի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար։ 

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, խոսեց Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Վահան Քոչարյանի հետ։ Վերջինս պարզաբանեց, որ իր ղեկավարած բաժանմունքը տեղափոխվել է շենքի երկրորդ հարկ, որտեղ էլ ներկայում փակցված է Ալբերտ Հովհաննիսյանի անվանբ և նկարով վահանակը։ Նա տրամադրեց նաև լուսանկար։ 

Քոչարյանը պարզաբանեց, որ բաժանմունքի՝ նախկինում զբաղեցրած հարկում այլ բաժանմունք է տեղակայվել, և իրենք, տեղափոխվելով նոր տարածք, իրենց հետ են վերցրել վահանակը։ 

Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի (նաև Երևան բժշկագիտական կենտրոն) Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքն անվակակոչվել էր Ալբերտ Հովհաննիսյանի անունով 2021-ի փետրվարին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում