Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Մարտի 5-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի միջև:

Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Նշվում է, որ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր:

Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ վերջին անգամ հանդիպել է 2023-ի նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներն օրեր առաջ՝ մարտի 1-3-ը, մասնակցում էին Անթալիայի դիավանագիտական ֆորումին, բայց նրանց միջև հանդիպում չկայացավ։

Ֆորումի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանի հայտարարությունները Մոսկվային ստիպում են հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս։

Մեկնաբանել