Ազգային անվտանգության ծառայողի օրը Հայաստանում այսուհետ կնշվի ոչ թե դեկտեմբերի 20-ին, այլ հունվարի 8-ին։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 7-ի նիստում։
Հայաստանում ԱԱԾ աշխատողի օրը նշվում էր դեկտեմբերի 20-ին, դա Խորհրդային միության անվտանգության առաջին օրգանի՝ ՉԷԿԱ-ի հիմնադրման օրն է։
Հայաստանում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ տևական ժամանակ կոչ էին անում փոխել ԱԱԾ աշխատողի օրը։