Հայաստանի և Իրանի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 6-ին Թեհրանում հանդիպել է Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հետ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:

«Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Իրանի կատարած պաշտոնական այցի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ. «Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»:

Մեկնաբանել