Կառավարությունը 800 միլիոն դրամ կփոխանցի Քննչական կոմիտեին՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից կոմիտե տեղափոխված քննիչների աշխատավարձերի, նրանց գույքով, համազգեստով ու համակարգիչներով ապահովելու համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգում։
ԱԱԾ-ից Քննչական կոմիտե է փոխանցվել 47 քննիչների հաստիք։ Դրա արդյունքում ՔԿ-ում ստեղծվել է պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը և որպես այդ վարչությանն աջակցող բաժին՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությանն աջակցող բաժինը։