Ադրբեջանը Հայաստանից անհապաղ չորս գյուղ է պահանջում 

Տեսարան Հայաստան-Ադրբեջան սահմանագոտուց՝ Տավուշի մարզում։ Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը մարտի 9-ին հայտարարություն է տարածել՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։

Ադրբեջանն իր այս պահանջը հրապարակում է մարտի 7-ին սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումից հետո։

Մարտի 6-ին փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակը Ազատությանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, բայց չորս գյուղ է պահանջում առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Ադրբեջանից ՀՀ տարածքների մանրամասներն առաջին անգամ էին հրապարակվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 15-ի կառավարության նիստին հայտարարեց, որ Ադրբեջանն ասում է՝ «տվեք այն, ինչ ուզում եմ բանակցային եղանակով, այլապես պատերազմով կվերցնեմ»։ Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանը կողմ է մարզ առ մարզ սահմանազատմանը՝ ամեն տարածքում վերարտադրելով սահմանը, բայց Ադրբեջանը դրան էլ համաձայն չէ։

Մեկնաբանել