Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է ստեղծում՝ ռազմավարական արտահանումների համար

Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է ստեղծում` ռազմավարական կարևորության արտահանումների համար: Այդ մասին հայտնում է օդատիեզերական պաշտպանության նորությունների՝ հնդկական IADN լրատվամիջոցը։

«Հնդկաստանը օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան՝ ռազմավարական կարևորության արտահանման նպատակով։ Դա կամրապնդի Հնդկաստանի և Հայաստանի միջև լոգիստիկան»,- գրում է կայքը։

Այս նպատակով HAL-ը (օդատիեզերական և պաշտպանական ընկերություն) և CONCORD-ը (լոգիստիկ ընկերություն) ստեղծել են HALCON համատեղ աշխատանքային խումբ։

Մեկնաբանել