Կորեայի ձորով անցնող «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացումը խիստ բարդ է, տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
«Վթարի վերացումը խիստ բարդ է, քանի որ հողի շերտի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը, ինչի հետևանքով անանցանելի է ջրատարին մոտեցող ճանապարհը: Այսինքն՝ նախ պետք է իրականացնել մեծ ծավալի գրունտային աշխատանք և տեղափոխել գետի հունը, ապա նոր անցնել բուն վթարի վերացմանը:
«Արզնի 2-Երևան» 900-1000 մմ-ոց մայրուղային ջրատարից են ջուր ստանում Երևանի Արաբկիր վարչական շրջանն ու Կենտրոնի 25 տոկոսը։
«Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ տեղեկացնում ենք, որ մինչև խնդրի վերջնական կարգավորումը, այս օրերին վարչական շրջանների ջրամատակարարումը կիրականացվի փոքր-ինչ այլ գրաֆիկով»,- հայտնում են ընկերությունից։