Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է հանրային կարծիքի նոր ուսումնասիրություն։ Հարցումը կատարվել է ավելի քան 1500 անձանց շրջանում։ Տվյալները հավաքվել են անցյալ տարվա դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ հարցվածների 21 տոկոսի՝ կոռուպցիայի դեմ պայքարը վերջին 6 ամիսների ընթացքում հետընթաց է ապրել։ Համեմատության համար նշենք, որ 2018-ի հոկտեմբերին հարցվածների միայն 2 տոկոսն էր ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը հետընթաց է ապրել։
Հարցվածների 32 տոկոսը կարծիք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարը վերջին 6 ամիսներին մնացել է նույն մակարդակի վրա, իսկ 44 տոկոսի համոզմամբ՝ բարելավվել է։ 2018-ի հոկտեմբերին հարցվածների 82 տոկոսն էր համաձայն եղել, որ կոռուպցիայի դեմ պայքարը բարելավել է։
