Հայաստանում հարցվածների 66 տոկոսը վատ է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները

Հայաստանում հարցվածների 66 տոկոսը վատ է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները։ Այդ մասին տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ինստիտուտի հանրային կարծիքի ուսումնասիրությունից։

Հարցումը կատարվել է ավելի քան 1500 անձանց շրջանում։ Տվյալները հավաքվել են անցյալ տարվա դեկտեմբերի 13-22-ի շրջանում։

Համեմատության համար նշենք, որ 2019-ի հոկտեմբերին հարցվածների միայն 6 տոկոսն էր Հայաստանի ու ՌԴ-ի միջև հարաբերությունները գնահատել վատ։

Հարցվածների 31 տոկոսը լավ է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները։ 2019-ի հոկտեմբերին այդ թիվը 93 տոկոս էր։

Հակառակ սրա՝ հարցվածների 89 տոկոսը լավ է գնահատել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, 8 տոկոսը՝ վատ։

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները լավ է գնահատել հարցվածների 87 տոկոսը, վատ՝ 10 տոկոսը։

Հարցին, թե ո՞ր երկրներին են համարում քաղաքացիները Հայաստանի ամենակարևոր քաղաքական գործընկերը, 61 տոկոսը պատասխանել է Ֆրանսիան, 56 տոկոսը՝ ԱՄՆ-ն, 47 տոկոսը՝ Իրանը։

Հարցվածների 50 տոկոսն ասել է, որ անվտանգության ոլորտում ամենավստահելի գործընկերը Ֆրանսիան է` 50 տոկոս, 46 տոկոսի կարծիքով՝ Իրանը, 46 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ն, 31 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանը։

Մեկնաբանել