Միացյալ Նահանգները նախատեսում է 52 մլն դոլար հատկացնել Հայաստանին։ Այդ մասին մարտի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի արտաքին աջակցության գրասենյակի փոխտնօրեն Թրեյսի Քարսոնը:
Նշվում է, որ միջոցները նախատեսված են Հայաստանի տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման համար։