Փաշինյանը չի բացառում միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հնարավորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կհրաժարվի միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից, եթե խաղաղության պայմանագիր կնքվի։
«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է, դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ խաղաղության պայմանագրի դրույթները արդեն համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել։ Եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչու են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ»,- մարտի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ միջազգային ատյաններում գանգատներից հրաժարվելու գործընթացը պետք է լինի երկկողմանի։
Թեմա
Civilnet










