Լիոնել Մեսսի. Ավագի թևկապն ինձ ամենևին էլ չփոխեց

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել, որ նշանակվելով թիմի ավագ՝ ինքն ամենևին էլ չի փոխվել։

«Հավաքականի հետ շատ անհաջողություններ ենք վերապրել։ Հիմա երբ հաղթում ենք, ավելի թեթև եմ ինձ զգում։ Միշտ հաճույք եմ ստանում՝ խաղալով Արգենտինայի կազմում։ Լուրջ աճ կա թիմային խաղում։ Ավագի թևկապն ամենևին էլ ինձ չի փոխել, որովհետև հիմա էլ անում այն ամենն, ինչ անում էի մինչև այդ», – ասել է Լիոնել Մեսսին։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com