Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում ընդունվեց տրանսպորտի սակագնի բարձրացման նախագիծը։ Այն ուժի մեջ կմտնի 2025-ի հունվարի 1-ից:
Նոր նախագծով առաջարկվում են հետևյալ սակագները․
- «1 օր» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 900 դրամ, իսկ էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ 880 դրամ։ Այսինքն՝ ֆիզիկական կրիչով «1 օր» տոմս ձեռք բերելու դեպքում մեկ ուղևորության արժեքը 112,5 դրամ է, իսկ էլեկտրոնային տարբերակով՝ 110 դրամ։
- «7 օր» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 5000 դրամ, էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ 4800 դրամ։
- «90 րոպե» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ակտիվացման պահից 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 300 դրամ, էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ 280 դրամ։
- «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 10 ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 2200 դրամ, էլեկտրոնայինի դեպքում՝ 2100 դրամ։
- «30 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 9000 դրամ, իսկ էլեկտրոնայինի դեպքում՝ 8800 դրամ.
- «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ 90000 դրամ, էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ 88000 դրամ։
Սոցիալական որոշ խմբերի համար գործելու են արտոնությունների փաթեթներ, դրանք դեռ չեն մշակվել։ Ըստ քաղաքային իշխանության՝ արտոնությունները կներկայացվեն մինչև սեպտեմբեր։