Երևանի թանկացող տրանսպորտը․ ինչ պետք է իմանալ

Երևանի ավագանին մարտի 12-ի նիստին ընդունեց հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման նախագիծը։ Այն ուժի մեջ կմտնի 2024-ի սեպտեմբերի 1-ին: Սոցիալական որոշ խմբերի, օրինակ՝ ուսանողների, թոշակառուների, սոցիալական և հատուկ խմբերի համար կգործեն արտոնությունների փաթեթներ։ Փաթեթները դեռ չեն մշակվել։ Ըստ քաղաքային իշխանության՝ արտոնությունները կներկայացվեն մինչև սեպտեմբեր։

Մեկնաբանել