Տավուշ․ սահմանային գյուղերի բնակիչների աչքի առաջ Արցախի ճակատագիրն է

2020-ի հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշ-Թովուզ հատվածի ռազմական բախումներից չորս տարի անց Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում կրկին տագնապային տրամադրություններ են Ադրբեջանի հնարավոր ոտնձգության շուրջ։ Ադրբեջանը Հայաստանից անհապաղ չորս գյուղ է պահանջում, մինչդեռ հայկական կողմի պահանջները՝ ՀՀ 31 գյուղերի հողատարածքների վերադարձի մասին, մնում են անտեսված։ Մարտի 12-ին հրավիրած ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ տարածքը 29 743 քառակուսի կմ է։

Մեկնաբանել