«Այսօր Հայաստանի հետ խաղաղությանը մոտ ենք, քան երբևէ»․ մարտի 14-ին Բաքվի գլոբալ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա կարծիքով՝ տարածաշրջանում խաղաղության հնարավորությունը ստեղծվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։
«Մենք վերականգնել ենք պատմական արդարությունը և եկել է տարածաշրջանում թշնամությանը վերջ դնելու ժամանակը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևն իր ելույթում կիկին խոսել է Ֆրանսիայի «ապառակուցողական դերի» մասին՝ նշելով, թե Ֆրանսիան փորձել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․ «Մենք միջազգային իրավունքին հակասող որևէ քայլ չենք արել և Ֆրանսիայի բոլոր ջանքերը ջուրն ընկան»։