Կապան․ Վաչագան գետը որոշել է նորովի ներկայանալ 

Կապանի կենտրոնով հոսող Վաչագան գետի հունն ու տարածքը բարեկարգվում են։ Շուրջ 30 տարի անուշադրության մատնված ու աղտոտված գետը նոր տեսք կստանա։ Ըստ ծրագրի` նախատեսված է Վաչագան գետի հունի մաքրում, հայելային պատկերների, հենապատերի վերականգնում, նոր ճաղավանդակների տեղադրում, ձկնուղիների պատրաստում, գետի էսթետիկ տեսքի վերականգնում։ Ծրագրի շրջանակում կբարեկարգվեն նաև գետի երկու կողմի մայթերը, տարածքը կապահովվի լուսավորությամբ, կկանաչապատվի գետի հարակից հատվածը։ Բնապահպանական այս ծրագիրը կյանքի կոչելու համար նախատեսված է մոտ 600 միլիոն դրամ։

Մեկնաբանել