Տավուշի նախկին մարզպետը պետությանը կփոխանցի 608 մլն դրամ

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը պետությանը կփոխանցի 608 մլն դրամ, հայտնում է Դատական դեպարտամենտը։

«Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնություն, որով Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին է փոխանցելու ավելի քան 608 մլն 634 հազար դրամ գումար, որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը»,- ասված է հաղորդագրությունում։

2023-ի հունվարին Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում պահանջ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի նախկին մարզպետի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ։

Մասնավորապես, դատախազությունը պահանջել էր բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 1,2 մլրդ դրամ։ Բռնագանձման ենթակա է նաև Աբովյանի և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանոց երեք շարժական գույքերը, ինչպես նաև երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքները։

Մեկնաբանել