«Չփակել Արցախի էջը»․ հանրահավաք Ազատության հրապարակում 

Ազատության հրապարակում մարտի 20-ին տեղի ունեցավ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը։ Մասնակիցներն իրենց պահանջներն ուղղեցին Հայաստանի իշխանությանն ու միջազգային հանրությանը՝ չփակել Արցախի էջը, զերծ մնալ Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում հայցերի հրաժարումից, փոխել արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մոդելը՝ առաջնահերթություն տալով սոցիալական և մատչելի բնակֆոնդի ձևավորմանը, ինչպես նաև երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել մատչելի գներ։

Մեկնաբանել