Լևոն Արոնյանը դարձել է ԱՄՆ գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող: Նա այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո։

Արոնյանը եզրափակչում մրցել է Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5-1,5 հաշվով:

«Շատ ուրախ եմ ԱՄՆ գավաթի խաղարկությունում հաղթելու համար: Շատ հոգնած եմ, բայց գոհ եմ: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արոնյանը։

Մեկնաբանել