Քաղաքաշինության կոմիտեի նախագահ կնշանակվի Եղիազար Վարդանյանը։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում։
Եղիազար Վարդանյանը 2020-ից զբաղեցնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնը։
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանն այդ պաշտոնից ազատվեց այս տարեսկզբին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից ու կառուցվող դպրոցների, մանկապարտեզների որակի հրապարակային դժգոհություններից հետո։