- Ադրբեջանում Իրանի դեսպանը հարցազրույց է տվել Baku TV-ին՝ պատասխանելով մի շարք սադրիչ և խրթին հարցերի
- Թեհրանում խոսում են Բաքվի հետ հարաբերություններում նոր էջ բացելու անհրաժեշտության մասին
-
Պաշտոնական դիրք և անձնական շահ. Տիգրան Ավինյանի պատմությունը
Տաթև Բաղդասարյան Վերջերս հայտնի դարձավ, որ նոյեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ինը հոգանոց պատվիրակությամբ պաշտոնական այցով մեկնել էր Լոս Անջելես: Ուղևորությունը կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը ուղիղ, մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Luxury Voyage ՍՊԸ-ի հետ՝ մոտ 31,800 դոլար արժողությամբ: Ծախսերը ներառել են էկոնոմ դասի ութ տոմս՝ մոտ 12,300 դոլար ընդհանուր արժողությամբ, իսկ Ավինյանի բիզնես դասի մեկ տոմսն արժեցել է 19,560 դոլար: Քաղաքապետարանը Luxury Voyage ՍՊԸ-ի հետ համագործակցության պատմություն ունի. այդ ընկերության հետ 2023-2024 թվականներին առնվազն յոթ գործարքի մասին է հայտնի: Կրկնվող այս գործարքները լուրջ հարցեր են հարուցում հանրային միջոցների հնարավոր չարաշահման և քաղաքապետարանի գնումների գործընթացում հովանավորչության ու կոռուպցիայի […]
-
Ինչպես կրթել ապագա Հայաստանը. Կրթության տապան
Մենք անընդհատ խոսում ենք նրա մասին, որ պետք է զարգացնենք մեր ուրույն կրթական համակարգը, այն համակարգը, որը կձևավորի մեր երկրի օրինակելի քաղաքացուն, օրինակելի հային։ Բայց ազգային կրթական համակարգ կառուցելը այնքան էլ հեշտ չէ։ Կրթության տապանի այս թողարկումն այն մարտահրավերների մասին է, որոնց բախվում ենք այդ համակարգը ձևավորելիս։
-
ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հրաժարականի մասին ԱԺ նախագահի հայտարարությունը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում։ Դավիթ Առուշանյանը մասնակցել է օրերս Գյումրիում անցկացված նախնական ընտրություններին՝ «փրայմերիզին»։ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու համար պայքարում հաղթել է անկուսակցական Սարիկ Մինասյանը։
-
Հայաստանը պետք է ուշադիր հետևի Թուրքիա-Իրան-Ռուսաստան-ԱՄՆ քաղաքականությանը. Չըթըրեան
Կարճ ժամանակամիջոցում Սիրիայի ընդդիմադիր ուժերի մուտքը Դամասկոս անակնկալ էր և ունի թերևս երկու բացատրություն՝ ներքին և արտաքին, ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Ժնևի համալսարանի դասախոս, քաղաքագետ Վիգէն Չըթըրեանը։ Անդրադառնալով ներքին գործոնին՝ նա ընդգծում է, որ Բաշար Ասադի իշխանական համակարգն ամբողջովին հյուծված էր, և նա փաստացի իշխում էր ավերակների վրա։ Նման պայմաններում ոչ մի խոսք չկար տնտեսական բարեփոխումների կամ զարգացման մասին։ Այդ է պատճառը, ըստ Չըթըրեանի, որ ապստամբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, կարողանալով ճեղքել իշխանական ուժերի առաջին դիմադրությունը, հեշտորեն հասավ Դամասկոս։ Չըթըրեանը հավելում է, որ սիրիական համակարգի աղճատվածությունը վերաբերում էր նաև Ասադին ենթարկվող զինված ուժերին, որոնք մեկ ընդհանուր համակարգ չէին։ Ինչ […]
-
DACIA-ն մեքենաներ չի նվիրում․ տարածվող գրառումը կեղծ է
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գրառումներ DACIA ռումինական ավտոմոբիլային ապրանքանիշի անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունը մեքենաներ է նվիրում։ «Մեր 59-ամյակը նշելու համար մենք որոշեցինք պատահականության սկզբունքով նվիրել 5 DACIA մեքենա մինչև 2024 թվականի նոյեմբերի 9-ը: Մուտքագրեք ձեր ծննդյան ամիսը, օրինակ՝ «Մարտ»»,- նշված է գրառման մեջ։ Ֆեյսբուքյան գրառումը, որ հարյուրավոր մեկնաբանություններ և տարածումներ (share) ունի, հերթական խաբեությունն է, որտեղ օգտագործվում է հայտնի ընկերության անունը՝ վստահություն ներշնչելու համար։ Ինչպե՞ս է տարածվում գրառումը Գրառումը տարածվում է Dᴀᴄɪᴀ’ – 𝐷𝙚𝒂𝒍𝒆𝒓. անվանումով ֆեյսբուքյան էջով։ Այն ստեղծվել է օրեր առաջ՝ նոյեմբերի 28-ին, խաղարկության գրառումն էջի միակ ակտիվությունն է։ Գրառումը մեկնաբանելուց հետո հեղինակները պահանջում են տարածել (share) […]
-
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի շարունակական ներդրումները Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ
Նյութը հրապարակվում է որպես գովազդ 2022-2023թթ. 49,1 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում, 23,8 միլիարդ ՀՀ դրամի վճարումներ պետական բյուջե, 1,91 միլիարդ ՀՀ դրամի ընդհանուր ներդրումներ, շուրջ 4 075 աշխատատեղ։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն ներկայացրել է տնտեսական և սոցիալական ազդեցության գնահատման արդյունքները 2022-2023թթ. ընթացքում: «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության իրականացրած ուսումնասիրությունն ընդգրկում է Կոկա-Կոլա համակարգի տնտեսական և սոցիալական ազդեցությունը Հայաստանում՝ ներկայացնելով Ընկերության ներդրումների հիմնական ուղղություններն ու ոլորտները, ինչպես նաև դրանց ազդեցությունը: Վերջին երկու տարիները (2022-2023թթ.) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի համար հատկանշական են եղել նորարարություններով և կայուն զարգացում ապահովելու հանձնառությամբ: Անընդհատ փոփոխվող միջավայրում հարմարվելու և զարգանալու կարողությունը վճռորոշ է […]
-
Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ խմբակցության հետ համագործակցությունը. Factor.am
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը մեկ ամսով կասեցնում է խմբակցության հետ համագործակցությունը։ Այդ մասին պատգամավորը հայտարարել է Factor.am-ի հետ զրույցում։ Համագործակցությունը կասեցնելու պատճառը, Հակոբ Ասլանյանի խոսքով՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ կուսակցության վերաբերմունքն է։ Նա ծանոթացել է Աղազարյանի հասցեին հնչող մեղադրանքներին և «այնտեղ պետական դավաճանություն չի տեսել»։ Ինչ վերաբերում է անձնական կյանքի մասին հայտարարություններին, պատգամավորը կարծում է, որ դրա մասին կարիք չկար խոսելու. «Ոչ ոք իրավունք չուներ անձնական կյանքի մանրամասները հայտնել»։ «Դիմում եմ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, ձևավորել խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ։ Եթե խմբի անդամներին չհաջողվի ինձ համոզել փոխել կարծիքս, ապա իմ […]