Մարտական եղբայրության 49 անդամ բերման է ենթարկվել

Մարտի 24-ին «Մարտական եղբայրության» 49 անդամ է ձերբակալվել: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության ֆեյսբուքյան էջից:

Այլ գրառմամբ կազմակերպությունը հայտնել է նաև անդամ Ավետիս Ավետիսյանին ձերբակալելու, Հրանտ Տեր-Աբրահամյանի ու Մասիս Շիրոյանի հետ կապի դուրս գալու անհնարինության մասին:

Անդամներն այսօր պետք է այցելեին Տավուշի մարզի Վերին Ոսկեպար գյուղ` մարտավարական պարապմունքների: Ըստ կազմակերպության հաղորդագրության` նախօրեին Հրանտ Տեր-Աբրահամյանի և ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հետ հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում պահանջել են ձեռնպահ մնալ Ոսկեպար գնալու մտքից, բայց մերժում են ստացել:

Ներքին գործերի նախարարությունից ՍիվիլՆեթին հայտնում են, որ նրանց բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով. որոշներին արդեն բաց են թողել:

Սիրանուշ Ադամյան

Մեկնաբանել