«Թուրքիային պետք է Ռուսաստանի թուլացումը, բայց ոչ լիակատար հեռացումը Կովկասից»

Թուրքիան Երևանի ու Բաքվի միջև հակամարտությունում անկողմնակալ չէ և աջակցում է Ադրբեջանին՝ ելնելով պրագմատիկ հաշվարկներից, ասում է Թուրքիայի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Նա նկատում է, որ տարածաշրջանում Թուրքիայի առավել ազդեցիկության համար պետք է ավելի մոտ կապեր ունենալ Հայաստանի ու Վրաստանի հետ։ Այդընը հանգամանալից պարզաբանում է Հարավային Կովկասում ուժերի դասավորությունն ու մեծ խաղացողների շահերի համընկնումն ու հակադրությունը։ Թուրք պրոֆեսորը Հայաստանում էր՝ մասնակցելու «Հարավային Կովկաս․ միտումներն ու հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» կոնֆերանսին։

Մեկնաբանել