2023-ին Հայաստանում հայտնաբերվել է թմրամիջոց վաճառող 650 առցանց խանութ և 35 տելեգրամյան ալիք

2023-ին Հայաստանում հայտնաբերվել է թմրամիջոց վաճառող 650 առցանց խանութ և Տելեգրամի 35 ալիք։ Այդ մասին մարտի 25-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 2 847-ով կամ 2,5 անգամ։

«Արձանագրվել է համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք, որից 128-ը` իրացման, իսկ 361-ը` ձեռքբերման»,- հայտնել է Ղազարյանը։

Մեկնաբանել