Տարածքներ՝ հանուն անվտանգության․ Փաշինյանի՝ 2020-ի ու 2024-ի թեզերը նույնական են

Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում մարտի 18-ին արած հայտարարությունները իմաստային և որոշ դեպքերում բառացի՝ նույնն են, ինչ 2020-ի դեկտեմբերի նրա հավաստիացումները Սյունիքի մասով։ Այդ ժամանակ իշխանության որոշմամբ զորքերը նահանջեցին Զանգելանի ու Կուբաթլուի տարածքներից։ Փաշինյանը վստահեցվում էր, թե այդ քայլին գնացել են՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար։ Մինչդեռ հետագայում Սյունիքում ռազմական ագրեսիաներ եղան, Ադրբեջանը գրավեց տարածքներ Սև լճից, Տեղից, Ներքին Հանդից ու այլ համայնքներից։ Ներկայում էլ Փաշինյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը պետք է տալ, որ ապահովվի Տավուշի անվտանգությունը։ ՍիվիլՆեթը համեմատել է վարչապետի երկու հայտարարությունները։

Մեկնաբանել