Գորիսի շուկան առևտուր է ուզում․ «Մարդ չի գալիս, բայց ամեն ինչ կա ու էժան»

Գորիսի քաղաքային շուկան բաց է ամեն օր։ Այստեղ վաճառում են տեղի թարմ ու չորացրած բարիքները։ Այն, ինչ Գորիսինն է ու բնական, այստեղ կա՝ ուրցն ու նանան, լոբին ու ճախաթթուն, ժենգյալով հացի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր կանաչիներն ու Քարահունջի դոշաբը, թթի օղին, Գորիսի պանիրն ու մեղրը։ Ամեն ինչ կա, բայց չի վաճառվում, գանգատվում են վաճառողները։

Մեկնաբանել