Ադրբեջանի հետ «պայմանական սահման» ասածը սպառնում է նաև Վրաստանին․ Ջոնի Մելիքյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երևանյան այցի կարևոր ուղերձներից է Հայաստանի տարածքային ամբողջականության սատարումը․ ասում է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Մելիքյանի խոսքով՝ այս հանգամանքը կարևոր է նաև Վրաստանի իշխանությունների համար, քանի որ Վրաստանն էլ Ադրբեջանի հետ ունի չճշգրտված սահման, և «պայմանական սահման» հասկացությունը Բաքուն մի օր էլ կարող է կիրառել Թբիլիսիի դեմ։

Մեկնաբանել