ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ոտնահարված է․ Ֆրանսիայի դեսպան

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարված է։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ Լեռնային Ղարաբաղի 100 000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները 9-ամսյա շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո։ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարված է»,- գրել է նա։

Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է նաև Սոթքի ոսկու հանք։

«Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին։ Ներկայացրինք մեր գործունեությունն ու Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում անվտանգության հետ կապված զարգացումները»,- ասված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի էջում:

Մեկնաբանել