«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը այդ հանդիպման վերաբերյալ։
-
Մեկ միլիարդ՝ կանաչ ապագային. Հայկ Շեկյանը` «Շտիգենի» պարտատոմսերի թողարկման մասին
«Շտիգեն» (Shtigen) ընկերությունների խումբը որոշել է ռեսուրսներ ներգրավել կապիտալի շուկայից և թողարկում է 1 մլրդ դրամի պարտատոմսեր՝ 12,75% եկամտաբերությամբ։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը պատմում է իրենց նպատակների մասին և ներկայացնում, թե ինչպես է կորպորատիվ կառավարման թափանցիկ սկզբունքների ներդրումը որոշումների կայացումը դարձնում ավելի որակյալ և կշռադատված:
-
Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Օվերչուկ
Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը (ՏԱՍՍ)։ «Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ կազմակերպության նմանատիպ օրակարգերի պատճառով»,- ասել է Օվերչուկը։ Մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին։ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ իրենք ուշադիր հետևում են այս գործընթացին, միևնույն ժամանակ նշել, որ սա Հայաստանի ներքին գործն է։ «Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը գնա Եվրոպա, ապա, համապատասխանաբար, […]
-
Ռիսկերի աշխարհում ամենամեծ ռիսկը դրանից վախենալն է
Աշխարհը դարձել է շատ անորոշ. և՛ ընթացիկ վիճակը, և՛ զարգացումների արագությունը ամեն ինչ անկանխատեսելի են դարձնում։ Սա առաջին հերթին արտացոլվում է երեխաների վրա. նրանք չեն ցանկանում մտածել իրենց ապագայի մասին ու դառնում են վախկոտ։ Դժվար դարում երեխաներն էլ պիտի ապրեն և գիտակցեն, որ կան դժվարություններ, վտանգներ, ռիսկեր և պատրաստ լինեն դրան, քանի որ «ռիսկերի աշխարհում ամենամեծ ռիսկը դրանից վախենալն է»։
-
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Միրզոյան
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի։ Այսօր Աստանայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Sputnik Казахстан-ը։ «Երկար բանակցություններից հետո եկել է ժամանակը ստորագրելու համաձայնագիրը և առաջ շարժվելու Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորություններ բացելու համար»,- ասել է նախարարը։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում Միրզոյանը Մուրատ Նուրթլեուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին իրադարձություններն ու տվյալները։ «Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի անցկացում՝ Ալմաթիի հռչակագրի դրույթի հիման վրա։ Ակնհայտ է, որ կարևոր է նաև մարդասիրական հարցերի լուծումը, այդ թվում՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզումը և ռազմագերիների […]
-
Իջևան-Բերդ ճանապարհի «բազմաչարչար» ծրագիրը կավարտվի․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության մարտի 27-ի նիստում անդրադարձ եղավ Իջևան-Բերդ ճանապարհի կառուցման գործընթացին։ Ծրագիրը պետք է իրականացվեր 2024 թվականին, սակայն խնդիրներ առաջացան նախորդ կապալառուի հետ։ «Առաջին կապալառուի հետ մեր համագործակցությունը չստացվեց, ստիպված եղանք խզել պայմանագիրը և նոր պայմանավորվածություն ձեռք բերել։ Նախորդ տարվա այցելությունից հետո ստացած տպավորությունները, կարծես թե, դրական են։ Զգուշորեն կարող ենք լավատեսություն հայտնել, որ այս տարի ծրագիրը կավարտվի։ Այն լուծում է տնտեսական և զբոսաշրջային պոտենցիալ ունեցող խնդիրներ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ հավելեց, որ վերջերս այցելել է ճանապարհի կառուցման հատված և արձանագրել, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։
-
Հալեպում Թուրքիայի հյուպատոսն այցելել է Հայաստանի հյուպատոսություն
Մարտի 26-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենգիզը, հայտնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Ըստ հաղորդագրության՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Մուամմեր Ջենքիզին՝ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման և այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ: «Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել Մուամմեր Ջենքիզին ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ» Ջենքիզն իր հերթին նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելել Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջ հետ: Ջենքիզն Ավետիսյանին հրավիրել է […]
-
Ոստիկանները՝ «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի շտաբում
Մարտի 27-ի առավոտյան քննիչները խուզարկություն են սկսել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում։ Տեղեկությունը ուղիղ եթերում հայտնեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ «Ոստիկանությունը պահպանում է մեր գրասենյակը, բայց անհասկանալի է՝ ումից։ Ներսում քննչական գործողություններ են իրականացվում»,- ասաց Թևանյանը՝ հավելելով, որ այս գործընթացը դիտարկում է որպես փորձ՝ խոչընդոտելու իրենց աշխատանքը։ Թևանյանի խոսքով՝ որոշ անձինք բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ ընտրակաշառք տալու, ստանալու և այլ հոդվածներով։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ տվյալներ են ստացվել, որ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու ընտրություններում կոնկրետ կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։ «Տեղեկություններ են ստացվել նաև, որ […]