«Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում», պնդում է Բաքուն

«Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում», մարտի 28-ին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը։ «Ֆրանսիան երեսուն տարի մեր տարածքները բռնազավթած Հայաստանին սպառազինություն մատակարարելով և ռազմական աջակցություն ցուցաբերելով՝ ռևանշիստական տրամադրություններ է արթնացնում [Հայաստանում], նրան նոր պատերազմի է դրդում և նորից ձգտում է Հարավային Կովկասը պատերազմական թատերաբեմի վերածել», – ասել է Նաղիևը։ Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը անհանգստացնում է մի շարք արևմտյան երկրների, որոնց նպատակները մեր տարածաշրջանում ոչ այնքան խաղաղության ու կայունության ապահովումն են, որքան երկու երկրների [Հայաստան-Ադրբեջան] սահմանին «դիտորդական առաքելության» անվան տակ գործունեության ծավալումը»։ Ադրբեջանցի պաշտոնյան այդ համատեքստում մասնավորապես թիրախավորել … Continue reading «Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում», պնդում է Բաքուն