Հայաստանը ներկայացնել որպես թվային փոխակերպումների հաբ. Doing Digital Forum-ին ընդառաջ

Երևանում ապրիլի 3-ին սպասվող Doing Digital ամենամյա միջազգային ֆորումի նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես թվային փոխակերպումների հաբ․ «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում այս մասին ասում է Doing Digital Forum-ի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը: Ֆորումի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանում թվայնացման մակարդակը բավական բարձր է, իսկ որոշ ոլորտներում նույնիսկ ավելի բարձր, քան Գերմանիայում: Նա կարևորում է թվային փոխակերպումը մասնավոր ընկերությունների համար, որոնց այն դարձնում է ճկուն և առավել մրցունակ:

Մեկնաբանել