Կական ցանկանում է խաղալ Նեյմարի հետ նույն թիմում

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կական գովեստի խոսքեր է ասել Բրազիլիայի հավաքականի և «Սանթոսի» հարձակվող Նեյմարի հասցեին: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Կական 2 տարվա ընդմիջումից հետո կրկին հրավիրվել է Բրազիլիայի հավաքական:

«Նեյմարը շատ ուժեղ ֆուտբոլիստ է, և ես ուզում եմ նրա հետ միասին նույն թիմում խաղալ: Կարծում եմ, որ հիանալի տղա է: Նա միշտ ժպտում է և կատակում: Նրա ֆուտբոլային տաղանդը բոլորին է հայտնի», – հայտարարել է Կական:

Մեկնաբանել