Ռուսաստանն ու Հայաստանը աշխատում են «Միր» քարտերի հետ կապված իրավիճակը շտկելու ուղղությամբ․ Պեսկով

Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են աշխատել «Միր» քարտերի հետ կապված իրավիճակը շտկելու ուղղությամբ: Այս մասին ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հայկական բանկերի որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի ճնշմամբ և պատժամիջոցների սպառնալիքներով։

«ԱՄՆ-ի ճնշումը չի նշանակում, որ մենք մեր հայ բարեկամների հետ չենք շարունակում մեր սեփական ռիսկերը հեջավորելու (երկարաժամկետ կտրվածքով կանխատեսլի դարձնելու – խմբ․) և իրավիճակը շտկելու աշխատանքը: Կշարունակենք քննարկել վնասի փոխհատուցման հարցը, որը հասցնում է ամերիկացիների այս աննախադեպ ճնշումը»,- հավելել է Պեսկովը:

***

Հայաստանի բանկերի միությունը մարտի 20-ին հայտարարել է, որ ՀՀ առևտրային բանկերը դադարեցնել են «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը` հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։ Միությունն ընդգծել է, որ այս տարվա փետրվարին ԱՄՆ Oտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (Office of Foreign Assets Control (OFAC)) պատժամիջոցներ է սահմանել, որով էլ «Միր» վճարային համակարգն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում։

Մեկնաբանել