Անգլիական ակումբներն աննախադեպ եկամուտ կստանան հովանավորներից

Անգլիական ակումբները տիտղոսային հովանավորներից ստացվելիք եկամուտների նոր ռեկորդ են սահմանել: Ըստ Sport+Markt-ի ամենամյա հաշվետվության` այս մրցաշրջանում այն կազմում է 148.7 մլն եվրո: Եվրոպական թոփ առաջնությունների թիմերի ընդհանուր եկամուտը կազմում է 522 մլն եվրո, և սա 7%-ով ավելին է, քան անցած մրցաշրջանում: Գերմանիայի առաջնությունը շարունակում է մնալ որպես եվրոպական ամենաեկամտաբեր երկրորդ առաջնությունը մնալ (119.8 մլն եվրո): Իսպանական թիմերի եկամուտը կազմում է 78.7 մլն, իսկ իտալական ակումբներինը` 82.8 մլն եվրո:

Ակումբների մեջ ռեկորդակիրը «Բարսելոնան» է: Qatar Foundation-ը «կատալոնական» ակումբի տարեկան բյուջեն հարստացնում է 30 մլն եվրոյով: «Մանչեսթեր Յունայթեդի» (Aon) և «Լիվերպուլի» (Standard Chartered) եկամուտները կազմում են 25 մլն, իսկ «Ռեալն» (Bwin) ու «Բավարիան» (Deutsche Telekom) ստանում են 23 մլն եվրո: Այս մասին հաղորդում է Sports.ru-ն։